Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանը Բնապահպանական գործունեության ցուցիչով աշխարհում 69-րդն է


Աշխարհի 133 պետություններում Միացյալ Նահանգների Յեյլի եւ Կոլումբիայի համալսարանների գիտնականների անցկացրած հետազոտությունների հիման վրա կազմված Բնապահպանական գործունեության ցուցիչով Հայաստանը 69-րդն է:

«Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ, ցուցիչը պաշտոնապես ներկայացվելու է հինգշաբթի օրը Դավոսի համաշխարհային գործարար համաժողովում:

ԱՊՀ երկրներից Ռուսաստանը զբաղեցրել է 3-րդ, Ուկրաինան՝ 51-րդ, Վրաստանը 77-րդ եւ Ադրբեջանը՝ 95-րդ տեղը:

Ցուցակի առաջին տասնյակում են Նոր Զելանդիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Չեխիան, Մեծ Բրիտանիան, Ավստրիան, Դանիան, Կանադան, Մալայզիան եւ Իռլանդիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG