Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կողմ է Հյուսիս - Հարավ տրանսպորտային միջանցքին Հայաստանի եւ Ադրբեջանի անդամակցությանը


Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Յակովենկոն հույս է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների լույսի ներքո կվերաբացվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Յակովենկոն գլխավորում է Ռուսաստանի պատվիրակությունը երեքշաբթի Վիեննայում մեկնարկած ԵԱՀԿ տնտեսական երկօրյա համաժողովին, որի ուշադրության կենտրոնում է տրասպորտի դերը եվրոպական կայունության եւ տնտեսական զարգացման հարցում:

Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը կողմ է Հայաստանի եւ Ադրբեջանի անդամակցությանը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին, ինչը, ըստ նրա, «այդ երկրների համար հասանելի կդարձնի նոր շուկաներ եւ տարանցիկ ծառայություններ, ինչպես նաեւ կամրապնդի տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը»:

«Ռուսաստանը փորձում է աջակցել Հարավային Կովկասում համատեղ ջանքերին, որոնք թույլ կտան ամրապնդել տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը, ընդլայնել տնտեսական համագործակցությունը, ապահովել ազգային տնտեսությունների կայուն աճը, օգնել հակամարտությունների լուծմանը», - հայտարարել է Վլադիմիր Յակովենկոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG