Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ ասուլիսում Կարել Դե Գուխտը տեղեկացրեց, որ հանդիպմանը մասնակցելու են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչը:

Ասուլիսում ԵԱՀԿ գործող նախագահը նաեւ նշեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերը երեքշաբթի քննարկել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի եւ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ԵԱՀԿ գործող նախագահ, Բելգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Կարել Դե Գուխտի՝ չորեքշաբթի օրը Ծաղկաձորում կայացած հանդիպման հիմնական թեման նույնպես եղել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:

«Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Եվրոպայի Անվտանգության ու Համագործակցության Կազմակերպության, եւ մասնավորապես, Մինսկի խմբի համանախագահների ակտիվ աշխատանքը», - փոխանցում է նախագահի մամլո գրասենյակը: - «Կողմերը կարեւորել են բանակցային գործընթացի շարունակումը եւ նվիրվածությունը խնդրի խաղաղ կարգավորմանը: Քննարկվել են նաեւ Փարիզում նախատեսվող Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման հետ կապված հարցեր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG