Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ի Մոնիտորինգային կոմիտեն այսօր կներկայացնի վերջնական որոշումը Ադրբեջանի պատվիրակության վերաբերյալ


Այսօր Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգային կոմիտեն եւ Կանոնների ու արարողակարգի ենթահանձնաժողովը ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանի մասնակիցներին կհայտնեն վերջնական որոշումը Ադրբեջանական պատվիրակության լիազորությունների ճանաչման վերաբերյալ: Հարցն առնչվում է Ադրբեջանում վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքներին:

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության լիազորությունները ճանաչված չեն, ինչը նշանակում է, որ պատվիրակության անդամները ընդամենը չեն կարող քվեարկել Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում եւ հանձնաժողովներում: Ադրբեջանցիները, սակայն, ունեն ելույթի իրավունք, եւ բնականաբար, կփորձեն ազդել կայացվելիք որոշման վրա:

ԵԽԽՎ-ի Մոնիտորինգային կոմիտեի նիստում Եվրոպայի լիբերալների եւ դեմոկրատների խորհրդի ղեկավար հունգարացի պատգամավոր Մաթիաս Յորշին նշել է, թե հարցերից մեկն էլ այն է, որ ադրբեջանական պատվիրակության կազմում ընդգրկված չէ որեւէ ընդդիմադիր պատգամավոր:

Եթե Ադրբեջանի խորհրդարական պատվիրակության լիազորությունների հարցը այսօր չլուծվի, ապա Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը դրան կվերադառնա ԵԽԽՎ-ի ապրիլյան նստաշրջանի ընթացքում:


Արմեն Զաքարյան, Ստրասբուրգ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG