Մատչելիության հղումներ

Վրաստանի էներգետիկայի նախարարը չի հավատում Մոսկվայի փաստարկներին


Վրաստանի էներգետիկայի նախարար Նիկա Գիլաուրին այսօր հարցականի տակ է առել Մոզդոկ - Թբիլիսի գազատարի վերականգնման աշխատանքների կասեցման մասին պաշտոնական Մոսկվայի հայտարարությունները:

«Նրանք ասում են, որ գազի կոնդենսատը արտահոսք ունի, եւ չեն կարող ասել, թե վերանորոգման աշխատանքները երբ կավարտվեն: Մեր փորձագետները համարում են, որ գազի կոնդենսատորի արտահոսքը լիովին բացառվում է, քանի որ ընդամենը երկու օր առաջ խողովակաշարն աշխատում էր բնականոն կերպով ու դրանից հետո ոչինչ տեղի չի ունեցել», - հայտարարել է Գիլաուրին:

Խնդիրն այն է, որ այսօր Հյուսիսային Կովկասում Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության խոսնակ Վլադիմիր Իվանովը հայտնել է, թե վերանորոգման աշխատանքները դադարեցվել են, քանի որ արտահոսքի պատճառով պայթյունի վտանգ կա:


Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG