Մատչելիության հղումներ

logo-print

Եվրամիությունը մտադիր է ֆինանսավորել Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Բալկաններ գազատարի շինարարությունը


Եվրամիության Խորհուրդը մտադիր է հավանություն տալ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Բալկաններ գազատարի շինարարությունը ֆինանսավորելու՝ Եվրահանձնաժողովի հանձնարարականին: Այդ հարցը քննարկվելու է Խորհրդի նիստում, որին մասնակցելու են Եվրամիության 25 անդամ պետությունների էներգետիկայի նախարարները:

«Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ, նախարարները քննարկելու են էներգետիկայի ոլորտում Եվրամիության երկարաժամկետ քաղաքականությունը:

Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել ավելացներ էներգակիրների ներմուծումը Հյուսիսային Աֆրիկայից, Միջին Ասիայից, Ադրբեջանից եւ Իրանից՝ շրջանցելով Ռուսաստանը: Եվրահանձնաժողովի հանձնարարականները հիմք են հանդիսանալու էներգետիկայի ոլորտում Եվրամիության երկարաժամկետ քաղաքականության՝ «Կանաչ գրքի» համար, որը ընդունումը նախատեսվում է 2006 թվականի երկրորդ կիսամյակում:

Գործակալությունը նաեւ նշում է, որ օրերս Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հորդորել է Եվրամիությանը՝ Եվրոպայի գազամատակարարումը ապահովելու համար Ռուսաստանը շրջանցող ուղիներ փնտրել, քանի որ Ուկրաինայի, Եվրոպայի, Վրաստանի եւ Հայաստանի գազամատակարարման հարցում պաշտոնական Մոսկվան իրեն դրսեւորեց որպես «ոչ հուսալի գործընկեր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG