Մատչելիության հղումներ

logo-print
Երեւանի քաղաքացիների կարծիքով, համեմատաբար վատ մաքրվողները՝ Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք ու Արաբկիր համայքներն են: Քանաքեռ - Զեյթուն համայնքի կոմունալ բաժնի պետի տեղակալ Սոս Մովսիսյանը, սակայն, ասում է, որ իրենց հնարավորությունները թույլ են տալիս իրականացնել մաքրման աշխատանքները:

Չնայած պարոն Մովսիսյանի այս հավաստիացումներին, երթուղային տաքսիների վարորդները գոհ չեն ճանապարհների վիճակից: 96 համարի երթուղային տաքսու ճանապարհն անցնում է Երեւանի մի քանի համայնքներով, այդ թվում եւ Քանաքեռ - Զեյթուն համայնքով: Մհերը, ով այս երթուղու վարորդներից է, ասում է, որ համեմատաբար մաքուր են միայն Կենտրոն համայնքի փողոցները, իսկ Քանաքեռ - Զեյթուն համայնքում փողոցների վիճակն անմխիթար է:

«Հայհիդրոմետ»-ի Եղանակի կանխատեսումների բաժնի պետ Զարուհի Պետրոսյանն ասում է, որ ձյունառատ եղանակը մինչեւ հունվարի 27-ը չի թողնի, որ թաղապետարանների կոմունալ բաժինները հանգիստ շունչ քաշեն:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG