Մատչելիության հղումներ

logo-print

«Խավիարի արքան» ընդլայնում է իր կայսրությունը


«Պետրոսյան» ընկերությունը, որը աշխարհում առաջատարն է խավիարի վաճառքի ոլորտում, մտադիր է ընդլայնել իր «կայսրությունը»՝ նոր խանութներ բացելով Չինաստանում եւ Ռուսաստանում, որտեղ ձկնկիթ սպառող հարուստների խավ է ձեւավորվել:

«Մինչեւ 2007 թվականը համատեղ ձեռնարկությունների տեսքով խանութներ կբացվեն Հոնկոնգում եւ Մոսկվայում», - «Ֆրանսպրես»-ին ասել է ընկերության գործադիր ղեկավար Արմեն Պետրոսյանը:

Առաջիկա տարիներին ընկերությունը մտադիր է խանութներ բացել նաեւ Պեկինում եւ Շանհայում, ինչպես նաեւ Բրյուսելում: Մինչեւ այժմ 86-֊ամյա պատմություն ունեցող ընկերությունը իր գործունեությունը ծավալում էր Ֆրանսիայում եւ ԱՄՆ֊-ում:

Պետրոսյանների ընտանեկան բիզնեսը Փարիզում հիմնել են ընկերության ներկայիս նախագահի հայրը եւ հորեղբայրը՝ Մուշեղը եւ Մելքումը: Անցած տարի ընկերությունը վաճառել է 48 միլիոն դոլարի արտադրանք: Բացի խավիարից Պետրոսյանները վաճառում են նաեւ ծխեցրած ձուկ, սունկ, շամպայն եւ այլ թանկարժեք ապրանքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG