Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտնել է, որ համանախագահները փետրվարի սկսբին կարճատեւ այցով ժամանելու են տարածաշրջան:

«Այցը շատ կարճատեւ կլինի՝ միայն նախագահներին հանդիպելու նպատակով», - «Թրենդ»-ի բացառիկ հարցազրույցում նշել է Մերզլյակովը՝ ավելացնելով, որ այցի նպատակը փետրվարին նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական բանակցությունները նախապատրաստելն է:

Ռուսաստանցի դիվանագետը հրաժարվել է նշել այցի կոնկրետ ժամկետը, քանի որ, ըստ նրա՝ «ժամկետի հաստատումը հակամարտության կողմերից դեռեւս չի ստացվել»:

Յուրի Մերզլյակովը իրատեսական չի համարում Հայաստանի եւ Ադրբեջանի փետրվարյան հանդիպման ժամանակ որեւէ փաստաթղթի ստորագրում. - «Կարծում եմ, այդ մասին խոսելը դեռ վաղ է: Նախ, պետք է համաձայնության գալ հարցերի, հակամարտության սկզբունքների շուրջ», - նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը:

Մերզլյակովը դրական է գնահատել հունվարի 18-19-ին Լոնդոնում կայացած համանախագահների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG