Մատչելիության հղումներ

«Հայկական լոբբին չի կարող ազդել Ռամիլ Սաֆարովի գործով դատարանի որոշման վրա»


Բաքվում գտնվող Հունգարիայի արտգործնախարարության պետական քարտուղար Անդրաշ Բարշոնին երկուշաբթի հայտարարել է, որ Հունգարիայի դատական մարմինները ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գնահատականը տալու են ելնելով իրավաբանական, այլ ոչ թե քաղաքական հիմնավորումից:

Նրա խոսքերով, Բուդապեշտի դատարանը արդարացի որոշում է կայացնելու, եւ Հունգարիայի հայկական լոբբին չի կարողանա ազդել դատավճռի վրա. - «Դա քրեական գործ էր: Դատավարությանը մասնակցել ցանկացողների ներկայությունը սահմանափակված չէ, դատական նիստին կարող է մասնակցել ցանկացած լրագրող», - ասել է Անդրաշ Բարշոնին:

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարանի) անդամ Գանիրա Փաշաեւան այս ամիս ավելի վաղ ANS հեռուստաընկերությանը հայտնել էր, որ ադրբեջանական լրատվամիջոցները եւ հասարակական կազմակերպությունները որոշել են «անուղղակի ճնշում գործադրել Հունգարիայի հասարակության վրա»:

2004 թվականի փետրվարի 19-ին ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովի գործով դատավարությունը հետաձգել է մինչեւ 2006 թվականի մարտի 7-ը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG