Մատչելիության հղումներ

logo-print
Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը կարծիք է հայտնել, թե «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություններ կան, եւ եթե դրանք ճիշտ օգտագործվեն, ապա կարելի է որոշ առաջընթաց ապահովել»:

Բաքվում այսօր կայացած ասուլիսում, ըստ «Ինտերֆաքս» գործակալության, Ազիմովը հայտնել է, որ հակամարտող կողմերի միջեւ որեւէ գրավոր համաձայնություն չկա:

Ըստ նրա, ԵԱՀԿ֊ Մինսկի խմբի համանախագահները գաղափարների մի ցուցակ են կազմել:

«Կողմերից որեւէ մեկը այս ցուցակը չի ընդունում որպես փաստաթուղթ, բայց այն մտորելու առիթ է տալիս եւ կարող է դրվել բանակցությունների սեղանին», - փաստել է Ազիմովը:

«Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի Սահմանադրությանը եւ միջազգային օրենքներին համապատասխան, բայց առաջին հերթին, պետք է հարգվի տարածքային ամբողջականության սկզբունքը», - ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG