Մատչելիության հղումներ

Ղարաբաղի առաջնորդը հանդիպելու է ԵԱՀԿ նախագահին


Այսօր Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը ժամանել է Երեւան, որտեղ վաղը երեկոյան հանդիպելու է ԵԱՀԿ գործող նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարել դե Գուխտի հետ: Հանդիպումը կայանալու է Հայաստանում Ղարաբաղի մշտական ներկայացուցչությունում:

Երեւանում Կարել դե Գուխտը կհանդիպի նաեւ Հայաստանի ղեկավարների հետ:

Նախօրեին ԵԱՀԿ֊ նախագահը հայտարարել էր, որ երկար տարիների ընթացքում առաջին անգամ նշաններ կան, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG