Մատչելիության հղումներ

logo-print
«Գազի մատակարարումը Հայաստան եւ Վրաստան կարող է վերականգնվել արդեն մեկ օրից», - հայտնել է Մոզդոկ ֊- Թբիլիսի պայթեցված գազատարի վերականգնողական աշխատանքների ղեկավար Վիկտոր Կրայնովը:

«Եթե աշխատանքը շարունակվի նույն թափով եւ որեւէ խոչընդոտ չլինի, արդեն վաղը գազը կարող է կրկին հոսել», - ասել է նա:

ԻՏԱՌ - ՏԱՍՍ֊-ի վկայությամբ, վերականգնողական աշխատանքներին մասնակցում է 80 մարդ: «Գազպրոմ»-ը թույլ է տվել վրացական պատվիրակությանը ժամանել դեպքի վայր՝ համոզվելու համար, որ աշխատանքներն ընթանում են արագացված տեմպերով:

Երեկ Հյուսիսային Օսիայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով Հայաստանն ու Վրաստանը զրկվել են գազից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG