Մատչելիության հղումներ

Գազի սակագնի շուրջ բանակցությունները շարունակվում են


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին այսօր հայտնեց Հայաստանի նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, գազի սակագնի վերաբերյալ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բանակցությունները շարունակվում են, եւ դրանց վերջնական արդյունքները հայտնի կդառնան մինչեւ փետրվարի կեսը:

Սողոմոնյանը նաեւ հերքեց ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթի տարածած լուրը, թե «Ռոբերտ Քոչարյանը ընդունել է վերջնագիրը եւ պատրաստ է Ռուսաստանին հանձնել կառուցվող Իրան -֊ Հայաստան գազատարի 45 տոկոսը»:

Այսօր Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է Մոսկվայից, որտեղ հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ:

«Գազպրոմ» ռուսաստանյան ընկերությունը հայտարարել էր, որ մտադիր է ավելացնել Հայաստանին մատակարարվող գազի սակագինը 56-֊ից մինչեւ 110 դոլար: Վիկտոր Սողոմոնյանի հավաստմամբ, «պայմանավորվածությունը, որ Ռուսաստանը չի ավելացնի գազի սակագինը մինչեւ ապրիլի 1-֊ը, մնում է ուժի մեջ»:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG