Մատչելիության հղումներ

Թուրքիայի իշխանությունները հույս ունեն, որ թռչնագրիպի հետ կապված իրադրությունը կկարգավորվի: Շաբաթ օրը հիվանդանոցից դուրս է գրվել երկու երեխա, որոնց մոտ նախօրեին թռչնագրիպի վիրուս էր հայտնաբերվել: Եվս մի երեխա, ով օրհասական վիճակում էր, այժմ ապաքինվում է:

«Համոզված եմ, որ եթե վիրուսը մուտացիայի չենթարկվի եւ չփոխանցվի մարդուց մարդուն, մենք կհաղթահարենք ճգնաժամը», - ասել է Վանի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Հուսեյն Շահինը:

Արեւելյան Թուրքիայում թռչնագրիպից մահացել է 4 մարդ: Այնտեղ են ժամանել ամերիկացի փորձագետները, որոնք երեկ արդեն եղել են Ադրբեջանում եւ պատրաստվում են այցելել նաեւ Հայաստան եւ Վրաստան:

Միաժամանակ այսօր պարզվել է, որ ֆրանսուհին, ով Թուրքիա էր այցելել, ինչից հետո կասկածներ էին առաջացել, թե նա հիվանդացել է թռչնագրիպով, իրականում հիվանդ չէ:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG