Մատչելիության հղումներ

Լեւոն Արոնյանը հաղթեց Շահրիյար Մամեդյարովին


Հոլանդական Վեյկ-ան-Զեե քաղաքում ընթացող շախմատի ավանդական մրցաշարի 8-րդ փուլում հայաստանցի գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանը առավելության հասավ ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Երեւանի «Փյունիկ»-ի եւ Բաքվի «Նեվթչի»-ի միջեւ չկայացած հանդիպման լույսի ներքո, Արոնյանի հաղթանակը դարձավ «որոշակի ռեւանշ Հայաստանի համար»: Սեւերով խաղացող Լեւոն Արոնյանը գեղեցիկ ոճով պարտության մատնեց ադրբեջանցի շախմատային նորահայտ տաղանդին:

Հաղթանակից հետո ՖԻԴԵ-ի վարկանիշով 5-րդը համարվող Լեւոն Արոնյանը վաստակեց 4 միավոր եւ մրցաշարում հոլանդացի Վան Վելիի եւ հունգար Պետեր Լեկոյի հետ կիսում է 7-9-րդ տեղերը: Իսկ առաջատարներն են Վիշվանատան Անանդը եւ Վեսելին Տոպալովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG