Մատչելիության հղումներ

Ֆեդերիկո Ֆելինի. «Կինոն կյանքի մասին պատմելու աստվածային ձեւ է»


Մի առիթով Ֆելինին պատմել է, որ իր մանկության ամենադաժան ու մռայլ տարիները եղել են «Ֆանո» վանական դպրոցում սովորելու տարիները: Սակայն նրա դպրոցական ընկերներն ասում են, որ դպրոցում որպես պատիժ Ֆեդերիկոյին բնավ էլ մութ ու խոնավ նկուղում չեն փակել, ինչպես ինքն էր պնդում: Ֆելինին միշտ էլ նախապատվությունը տվել է ոչ թե իրականությանը, այլ հորինվածին, քանի որ այն երեւակայության արդյունք է եւ ավելի հետաքրքրիր է, քան իրականությունը:

Ֆելինին կինոյի աշխարհ է մտնում 50-ականներին՝ չունենալով կրթություն. ինքն է իր տաղանդի շնորհիվ սովորում կինոաշխարհի գաղտնիքներն ու ստեղծում կինոյի պատմության մեջ հետագայում դարակազմիկ դարձած գործեր, ինչպիսիք են «Ճանապարհ»-ը, «Ութ ու կես»-ը, «Ամարկորդ»-ը:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG