Մատչելիության հղումներ

Վրաստանի էներգետիկ խորհրդի նիստում երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հինգշաբթի հայտարարել է, թե Ռուսաստանը «էներգաշանտաժ է կիրառում Վրաստանի նկատմամբ»: «Չնայած դրան», - նշել է Սահակաշվիլին, - «2005 թվականին Վրաստանի էներգահամակարգը վերջին 15 տարում առաջին անգամ աշխատել է առանց վնասի»:

«Սա ոլորտի պատմական ձեռքբերում է, ընդ որում՝ Ռուսաստանի կողմից ուժեղ ճնշման պայմաններում, որը փաստացի հայտարարել է Վրաստանի եւ Ուկրաինայի դեմ էներգետիկ լծակների կիրառման մասին», - ըստ ռուսաստանյան «Ռոսբիզնեսկոնսալտինգ» գործակալության, հայտարարել է Վրաստանի նախագահը:

Միխեիլ Սահակաշվիլին նաեւ նշել է, որ ռուսական բնական գազի սակագնի թանկացումը (մինչեւ 110 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց) ընթացիկ տարվա ձմռանը Վրաստանի քաղաքացիները չեն զգա մինչեւ մայիս ամիս՝ պետությունը իր վրա կվերցնի գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը. - «Մենք սակագինը չեն բարձրացնի ամենածանր եւ սոված ամիսներին: Հաշվարկ էր կատարվել բնակչության սոցիալական դժգոհության վրա, որը պետք է դուրս գար փողոց եւ իշխանափոխություն կատարեր: Բայց հաշվարկը չարդարացավ»:

Սահակաշվիլու խոսքերով, ներկա փուլում Վրաստանի հիմնական խնդիրը կայուն եւ ոչ վթարային էներգահամակարգի ստեղծումն է, որի համար անհրաժեշտ է բանակցություններ սկսել այլ էներգամատակարարների հետ: Նման հնարավորություն, ըստ նրա, արդեն գոյություն ունի՝ վերանորոգվել է Ադրբեջան - Վրաստան գազատարը. - «Եթե դա չլիներ, ապա նրանք (ռուսները) մեզ գազ կվաճառեին 300 կամ 500 դոլարով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG