Մատչելիության հղումներ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը կոչ է արել միջազգային հանրությանը ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ՝ Ադրբեջանի տարածքները ազատելու նպատակով:

«Հայաստանը պետք է հարգի միջազգային օրենքները եւ ազատի գրավյալ տարածքները՝ առանց նախապայմանների: Միջազգային հանրությունը պետք է ստիպի Հայաստանին դա անել, այլապես ռազմական գործողությունները կարող են վերսկսվել», - ըստ «Ասոշիեյթեդ Փրես»-ի, հայտարարել է Աբիեւը Եվրոպայում ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալ Չարլզ Ուոլդի հետ հանդիպման ժամանակ:

Ամերիկացի գեներալը, իր հերթին, կարծիք է հայտնել, որ «հակամարտության կարգավորումը բխում է թե' Ադրբեջանի, թե' Հայաստանի շահերից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG