Մատչելիության հղումներ

Այսօր Ադրբեջանում նշեցին 1990 թվականի իրադարձությունների տարեդարձը: 16 տարի առաջ խորհրդային զորքերը մտան Բաքու՝ հայերի կոտորածը կանխելու համար: ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը հրամանագիր ստորագրեց հունվարի 20-ից Բաքվում արտակարգ իրադրություն հայտարարելու մասին, ինչից հետո փողոցային բախումների արդյունքում սպանվեց ավելի քան 130 մարդ, մոտ 700-ը վիրավորվեց:

Նախագահ Իլհամ Ալիեւն այսօր այցելեց Շեհիդների ծառուղի, որտեղ թաղված են խորհրդային զորքերին դիմադրություն ցույց տված ադրբեջանցիները: Նրա հրամանագրով այսուհետ զոհվածների ընտանիքներին ամսական կվճարվի 300 դոլար թոշակ:

«Ասոշիեյթեդ Փրես»-ի վկայությամբ՝ ռուսաստանյան երկու հեռուստաալիքները, որոնք սովորաբար հեռարձակվում են Ադրբեջանում, այսօր անջատված էին:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG