Մատչելիության հղումներ

logo-print

ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը Թբիլիսիում կքննարկի «սառեցված հակամարտությունների» կարգավորումը


ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Ջուլի Ֆինլին ուրբաթ օրը Թբիլիսիում «սառեցված հակամարտությունների» կարգավորման շուրջ բանակցություններ է անցկացնելու Վրաստանի իշխանությունների հետ: Ըստ «Փրայմ-Նյուզ» գործակալության, բանակցություններում վրացական կողմը ներկայացնելու են հակամարտությունների հարցերով նախարար Գեորգի Խաինդրավան եւ վրաց-աբխազական բանակցություններում Վրաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Իրակլի Ալասանիան:

Անցյալ տարի Ջուլի Ֆինլին ԵԱՀԿ խորհրդի նիստում հայտարարել էր, թե «եկել է ժամանակը ավելի ակտիվ աշխատելու, որպեսզի համաձայնություն ձեռք բերվի միավորված Վրաստանի կազմում ինքնավարության կարգավիճակով Հարավային Օսիան ընդգրկելու շուրջ»:

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, Միացյալ Նահանգները հաստատակամորեն աջակցում է հակամարտության շուտափույթ կարգավորմանը: Դրանից կշահի ողջ տարածաշրջանի բնակչությունը», - անդրադառնալով Լեռնային Ղարաղաբաղի հիմնախնդրին՝ հայտարարել էր Ջուլի Ֆինլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG