Մատչելիության հղումներ

Սերգեյ Իվանովը կայցելի Ադրբեջան եւ Հայաստան


Հայաստան այցելելուց առաջ Ռուսաստանի պաշտպանության նախարար, փոխվարչապետ Սերգեյ Իվանովը հունվարի 23-ից 25-ը մտադիր է այցելել Ադրբեջան:

«Թրենդ» գործակալությանը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Սերգեյ Իվանովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ քննարկելու է ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Բաքվից Սերգեյ Իվանովը երկօրյա պաշտոնական այցով կժամանի Երեւան, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG