Մատչելիության հղումներ

Ակումբի փոխնախագահ Կարեն Հարությունյանի խոսքերով, նման որոշման համար հիմք է հանդիսացել այն հանգամաքը, որ մրցաշարի կազմկոմիտեն հայաստանցի ֆուտբոլիստների անվտանգությունը գրավոր չի երաշխավորել:

Կազմկոմիտեի մամլո քարտուղար Անդրեյ Մալասոլովը այսօր հայտնել է, որ «Փյունիկ» - «Նեւթչի» հանդիպման ժամանակ անվտանգությունը պետք է ապահովեին 1500 ոստիկաններ, հակառակորդ թիմերի երկրպագուները մարզադաշտ էին մտնելու տարբեր մուտքերով եւ տարբեր տրիբունաներ պետք է զբաղեցնեին: Այս խոստմանը, սակայն, «Փյունիկի» ղեկավարները տեղյակ չէին, քանի որ նրանք վերադարձի ճանապարհին էին:

Կարեն Հարությունյանի խոսքերով՝ իրենք չէին կարող Մոսկվայում մեկ օր ավելի անցկացնել, քանի որ դա ֆինանսական միջոցներ է պահանջում:

«Փյունիկ»-ի ղեկավարների նման որոշումը կարող է ստվեր գցել հայկական ակումբների միջազգային իմիջի վրա: Ըստ որոշ աղբյուրների, արդեն այսօր մոսկովյան մրցաշարի կազմկոմիտեն քննարկում էր «Փյունիկ»-ին որակազրկելու հարցը:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG