Մատչելիության հղումներ

logo-print

Անվճար բուժում՝ բոլոր պոլիկլինիկաներում


Այն ուժի մեջ է 2006 թվականի հունվարի 1-ից եւ սահմանում է, որ ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնությունն այսուհետեւ Հայաստանի ողջ բնակչության համար անվճար է:

Պահպանվել են, սակայն, մի քանի վճարովի ծառայություններ. բնակչությունը վճարելու է վարորդական իրավունք ստանալու համար կատարվող բժշկական քննության, աշխատանքի ընդունվելիս բժշկական քննության համար, նաեւ արտերկիր մեկնելու տեղեկանքի համար: Վճարովի են նաեւ ատամնաբույժի եւ տնային պայմաններում բուժքրոջ ծառայությունները՝ եթե դիմողը սոցիալապես անապահով խավից չէ:

Վահան Պողոսյանի խոսքերով՝ նրանք, ովքեր իմացել են անվճար բուժօգնության մասին, անհապաղ դիմել են պոլիկլինիկա, ինչի հետեւանքով որոշ պոլիկլինիկաներում հերթեր են գոյացել: Կտրուկ շատացել են նաեւ տնային կանչերը:

Բնակիչները, սակայն, չեն կարող միանգամից անալիզներ հանձնել, քանի որ թե' անալիզը, թե' գործիքային ստուգումը պետք է նշանակի բժիշկը:

Իսկ եթե բժիշկը գործիքային քննություն նշանակելու համար այնուամենայնիվ ինչ-որ կերպ ակնարկի որեւէ շնորհակալության կամ «մաղարիչի» մասին, ապա Վահան Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս զանգահարել թեժ գծով, որի հեռախոսահամարն է 52-88-72:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG