Մատչելիության հղումներ

Սամեդ Սեիդով. «ԵԽԽՎ-ն կարող է քննարկել Ղարաբաղի վերաբերյալ երկու հարց»


Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը հայտնել է, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում կարող է քննարկվել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկու հարց:

«Հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ԵԽԽՎ զեկույցն է, որի համար ադրբեջանական պատվիրակությունը պատրասվում է նոր փաստեր ներկայացնել: Երկրորդ հարցը ի հայտ կգա Եվրոպայում գաղտնի բանտերի առկայության խնդրի վերաբերյալ քննարկումների ժամանակ», - ըստ «Ազեր-Պրես»-ի, լրագրողներին հայտնել է Սեիդովը:

«Այդ քննարկումների ընթացքում օրակարգ կարող են մտցվել նաեւ մեր կողմից մի քանի տարի առաջ պատրաստված եւ ներկայացված փաստաթղթեր, քանի որ դեռեւս առկա է ադրբեջանական կողմի դիմումների հիմա վրա Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության կողմից Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի անհետ կորած քաղաքացիների եւ զինծառայողների որոնման անհրաժեշտությունը: Այդ պահանջները արտացոլվելու են մեր պատվիրակության կողմից ներկայացվելիք նոր փաստաթղթում», - հայտարարել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության ղեկավարը:

Սամեդ Սեիդովը նաեւ նշել է, որ ադրբեջանական կողմին ընդհանուր առմամբ գոհացնում է Լեռնային Ղարաբաղի շուրջ լորդ Ռասսել-Ջոնսթոնի զեկույցը, որը ներկայացվելու է Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ-ի ենթահանձնաժողովի քննարկմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG