Մատչելիության հղումներ

Կարս - Ախալքալակ - Բաքու երկաթուղով կտեղափոխեն նավթ եւ նավթամթերք


Թուրքական շուկայում գործող առաքող ընկերությունների տվյալներով, կառուցվող Կարս - Ախալքալակ - Բաքու երկաթուղով հիմնականում տեղափոխվելու է տարեկան շուրջ 3 միլիոն տոննա նավթ եւ նավթամթերք:

«Երկաթուղու կառուցմամբ Թուրքիան հնարավորություն կստանա բեռնաթափել Բոսֆորի նեղուցը: Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթատարը նույնպես հնարավորություն կտա նվազեցնել բեռնափոխադրումները էկոլոգիապես զգայուն այդ նեղուցով», - ըստ «Թրենդ»-ի, նշել են ընկերություններում:

Կարս - Ախալքալակ - Բաքու երկաթուղու նախագծի տեխնիկակատնտեսական հիմնավորումը պատրաստել է թուրքական Yuksel domonik ընկերությունը՝ ծախսելով շուրջ 1 միլիոն դոլար:

Թուրքական առաքող ընկերությունների փորձագետների գնահատականներով, Կարս - Ախալքալակ - Բաքու երկաթուղու շինարարության համար կպահանջվի մոտ 600 միլիոն դոլար: Երկաթուղու 98 կիլոմետրից 68-ը անցնում է Թուրքիայի, 30-ը՝ Վրաստանի տարածքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG