Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը ձեռնամուխ եղավ «Քաղաքացիական Հայաստան» կոմիտեի ստեղծմանը


Հայաստանի ընդդիմադիր ուժերը «17 պլյուս» ֆորմատով այսօր 2006 թվականին առաջին անգամ քննարկեցին «Քաղաքացիական Հայաստան» կոմիտեի ստեղծման հետ կապված հարցերը:

Ինչպես նիստից առաջ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանը, այսօրվա հավաքի մասնակիցները մտադիր են քննարկել կոմիտեի ռազմավարությունը եւ կազմը՝ թեեւ այդ կազմը հազիվ թե այսօր վերջնականապես ձեւավորվի:

Խաչատրյանի վկայությամբ, կոմիտեն ստանձնելու է Հայաստանում ծավալվող քաղաքացիական շարժման քաղաքական ղեկավարությունը:

Խիստ մոտեցում է որդեգրվելու այն լրատվամիջոցների նկատմամբ, որոնք խեղաթյուրված են ներկայացնում ընդդիմության միջոցառումները. առաջարկ կա թույլ չտալ այդ լրատվամիջոցների ներկայացուցիչներին մասնակցել դահլիճներում կազմակերպվելիք միջոցառումներին:

«Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղարի կարծիքով, հունվարի 27֊-ին ընդդիմության ծրագրված հանրահավաքը կկայանա:

Մի քանի ժամ տեւած քննարկումներից հետո, ուշ երեկոյան ավարտվեց ընդդիմության հավաքը, որի մասնակիցները որոշեցին հունվարի 27-ին կայանալիք հանրահավաքից առաջ դահլիճային միջոցառում կազմակերպել հունվարի 25-ին կամ 26-ին:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG