Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյան. «Պետք չէ վախենալ խաղաղապահների տեղակայումից»


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր տեղեկացրել է, որ նամակ է ստացել ԵԱՀԿ֊-ից, որ «բարձր պլանավորման խումբը կայցելի շփման գիծ եւ կուսումնասիրի հրամանատարական կետերի տեղադրման հնարավորությունը»:

Ինչպես հաղորդում է «Լրագիր» էլեկտրոնային թերթը, հարցին, թե արդյո՞ք այդ այցը նշանակում է, որ Ղարաբաղի իշխանությունները արդեն համաձայնություն են տվել խաղաղապահ ուժերի տեղակայմանը, պաշտպանության նախարարը պատասխանել է, թե քննարկումները դեռ շարունակվում են:

«Պետք չէ վախենալ այդ գաղափարից», - եզրակացրել է Սեյրան Օհանյանը:

ԵԱՀԿ֊ բարձր պլանավորման խումբը, որը վերջին 8 տարիների ընթացքում չէր եղել տարածաշրջանում, վերջերս այցելել էր Հայաստան եւ Ադրբեջան: Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որն այսօր Լոնդոնում հանդիպում է իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ, վերջերս կարծիք էր հայտնել, թե խմբի այցը տարածաշրջան դեռ չի նշանակում, որ խաղաղապահների տեղակայման հարցը արդեն լուծված է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG