Մատչելիության հղումներ

logo-print
Այսօր «Ասոշիեյթեդ Փրես» գործակալությունը հաղորդել է, որ թռչնագրիպով վարակված 5֊-ամյա թուրք տղան օրհասական վիճակում է, եւ Վանի բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Մուհամեդ Օզչանը մեկն է Թուրքիայի այն 21 բնակիչներից, ում մոտ թռչնագրիպ է հայտնաբերվել: Նրա 12-֊ամյա քույրը մահացել է կիրակի օրը:

Միաժամանակ, Մուշ նահանգում տեղական իշխանությունները քննում են երկու տարեկան աղջկա կասկածելի մահը՝ նա մահացել էր 3 ամիս առաջ աքաղաղի հետ շփվելուց հետո: Նրա 15֊-ամյա քույրը հիվանդանոց է տեղափոխվել թռչնագրիպը հիշեցնող ախտանշաններով:

Թուրքիայում մոտ 1միլիոն ընտանի թռչուն է ոչնչացվել, սակայն մասնագետները մտավախություն ունեն, որ դա չի կանխել թռչնագրիպի տարածումը:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG