Մատչելիության հղումներ

Ռուսաստանի հատուկ ծառայությունները կասեցրել են մի շարք ահաբեկչական խմբերի գործունեությունը


Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Նիկոլայ Պատրուշեւը հայտարարել է, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները արտասահմանցի գործընկերների աջակցությամբ կասեցրել են Չեչնիայում ահաբեկչներին եւ անջատողականներին սատարող մի շարք միջազգային ահաբեկչական խմբերի գործունեությունը, փակվել են այդ խմբերի տեղեկատվական կենտրոնները Ադրբեջանում եւ Լեհաստանում:

«Ռոսիյսկայա գազետա» թերթի հարցազրույցում Պատրուշեւը հայտնել է, որ Ադրբեջանի, Ղազախստանի, Վրաստանի եւ Ուզբեկստանի հատուկ ծառայությունների հետ համատեղ անցկացված գործողությունների արդյունքում Ռուսաստանին են հանձնվել ահաբեկչական գործողություններ կատարարելու մեջ մեղադրվող մի շարք անձինք:

Նիկոլայ Պատրուշեւը նաեւ շեշտել է, թե «հանցագործներին Ռուսաստանին են հանձնում ոչ միայն ԱՊՀ-ից, այլեւ արեւմտյան պետություններից»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG