Մատչելիության հղումներ

Սաֆարովի նկատմամբ երկրորդ դատավարության հաջորդ նիստը կկայանա փետրվարի 21-ին


Բուդապեշտում երեքշաբթի օրը սկսված հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի նկատմամբ երկրորդ քրեական գործով դատավարության հաջորդ նիստը կկայանա փետրվարի 21-ին: Ադրբեջանցի սպան մեղադրվում է 2004 թվականին մեկուսարանի աշխատակիցներին դիմադրելու մեջ, եւ կարող է դատապարտվել մինչեւ 2 տարվա ազատազրկման:

«Ազեր-Պրես»-ին Հունգարիայում Ադրբեջանի դեսպանությունից հայտնել են, որ դատական նիստը երեկ տեւել է մոտ կես ժամ: Նիստում պետական մեղադրողը թուրքերեն հրապարակել է Սաֆարովին ներկայացվող մեղադրական եզրակացությունը, ինչից հետո դատավորը հաջորդ նիստը նշանակել է փետրվարի 21-ին:

2004 թվականի փետրվարի 19-ին ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովի գործով դատավարությունը հետաձգել է մինչեւ 2006 թվականի մարտի 7-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG