Մատչելիության հղումներ

Այսօր Իրաք պետք է մեկներ միջազգային կայունացման ուժերի կազմում խաղաղարար առաքելություն իրականացնող հայկական խաղաղապահ զորախմբի երրորդ հերթափոխը: Թռիչքը, սակայն, հետաձգվել է «տեխնիկական պատճառներով»:

Հայաստանի զինված ուժերի խաղաղապապ գումարատակի հրամանատարի տեղակալ Մհեր Շիրինյանը«Ազատություն» ռադիոկայանին փոխանեցել էր, որ թռիչքի ժամը երեկվա դրությամբ դեռեւս ճշտված չէ: 46 հոգուց բաղկացած հայ խաղաղապահների զորախումբը ինքանթիռով նախ մեկնելու է Քուվեյթ, այնտեղից էլ ավտոմեքենայով` Իրաք:

Չորեքշաբթի Հայաստանի պաշտպանության նախարարության արտաքին հարաբերությունների եւ ռազմական համագործակցության վարչության պետ, գեներալ Միքայել Մելքոնյանը հայտնեց, որ հայ խաղաղապահներին Քուվեյթ տեղափոխող C-130 ռազմական ինքնաթիռը տեխնիկական պատճառներով Երեւան չի ժամանել: Խաղաղապահ գումարտակը, ըստ նրա, Իրաք կմեկնի հունվարի 18-ից 21-ը ընկած ժամանակահատվածում:

Հայկական զորախմբի երրորդ հերթափոխը, որը կրկին կազմված է բժիշկներից, ավտոմոբիլային դասակից եւ սակրավորների ջոկատից, խաղաղարար առաքելություն է իրականացնելու Բաղդադից 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ալկուտ քաղաքում: Հայ խաղաղապահների երկրորդ հերթափոխը Իրաքից կվերադառնա երրորդ հերթափոխի մեկնումից մեկ շաբաթ հետո:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG