Մատչելիության հղումներ

Թահիր Թաղիզադե. «Սա եւս մեկ քայլ է դժվար, սակայն դրական ուղղությամբ շարժվող Պրահայի գործընթացում»


Լոնդոնում չորեքշաբթի նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Վարդան 0սկանյանի եւ Էլմար Մամեդյարովի այս տարվա առաջին հանդիպումը: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության վարչության տնօրեն Թահիր Թաղիզադեն «Ազատության» թղթակցին ասել է, որ Բաքուն «լոնդոնյան հանդիպումը դիտում է որպես եւս մեկ քայլ բարդ, սակայն դրական ուղղությամբ շարժվող պրահյան գործընթացում: Հանդիպումն ընձեռում է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցելու եւս մեկ հնարավորություն»:

«Կողմերը Լոնդոնում կքննարկեն հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման առաջին փուլի մեջ ընդգրկված բոլոր բաղադրիչները: Դրանք իբրեւ մեկ փաթեթ են դիտվում Ադրբեջանում», - ասել է Թահիր Թաղիզադեն:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության վարչության տնօրենի խոսքերով, նախարարները կքննարկեն նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման նպատակահարմարությունն ու հնարավորությունը: Այն նախատեսված է անցկացնել փետրվարին, սակայն կոնկրետ օրն ու վայրը, հավանաբար, հայտնի կդառնա լոնդոնյան բանակցություններից հետո:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG