Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւը դարձել է «Տարվա քաղաքական գործիչը ԱՊՀ-ում եւ բալթյան երկրներում»


Կասպյան-սեւծովյան եւ բալթյան տարածաշրջաններում աշխատող աշխարհի 30 երկրների շուրջ 1500 ընկերությունների ղեկավարության շրջանում Կասպյան ինտեգրացիոն գործարար ակումբի կողմից անցկացված հարցման արդյունքներով Caspian Energy Integration Award-2006 մրցանակաբաշխության «Տարվա քաղաքական գործիչ ԱՊՀ-ում եւ բալթյան երկրներում» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

«ԱզերԹաջ» գործակալության փոխանցմամբ, աշխարհի 30 երկրների շուրջ 200 ընկերություններ միավորող Կասպյան ինտեգրացիոն գործարար ակումբը ստեղծվել է 2002 թվականին՝ «Կասպիցի տնտեսական ինտեգրացիոն գործընթացների առաջընթացի տեղեկատվական մակարդակը ապահովելու նպատակով»: Ակումբի առաջին պատվավոր նախագահը Իլհամ Ալիեւն էր, ով այն ժամանակ Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավարն էր:

Caspian Energy Integration Award-2006 մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում գլխավոր մրցանակների դափնեկիրներ են եղել Ադրբեջանի նախկին նախագահ Իլհամ Ալիեւը, Ռուսաստանի եւ Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Նուրսուլթան Նազարբաեւը, Հեյդար Ալիեւի անվան հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG