Մատչելիության հղումներ

logo-print

Յուրի Մերզլյակով. «Լոնդոնյան հանդիպման ժամանակ ղարաբաղյան հակամարտության շուրջ պայմանագրի նախագիծ չի քննարկվելու»


ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը երկուշաբթի հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների լոնդոնյան հանդիպման, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի շուրջ համաձայնագրի նախագիծ չի քննարկվելու:

«Թրենդ» գործակալության բացառիկ հարցազրույցում Մերզլյակովը հայտնել է, որ «հունվարի 18-19-ը Լոնդոնում կայանալիք հանդիպման ժամանակ կշարունակվեն նախկինում քննարկված, սակայն դեռեւս չհամաձայնեցված հարցերի շուրջ բանակցությունները»:

Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ համաձայնագրի նախագիծը կարող է պատրաստվել միայն այն դեպքում, եթե պայմանավորվածություն ձեռք բերվի հիմնական սկզբունքների շուրջ. - «Ինչպե՞ս փաստաթուղթ կազմել, եթե կողմերը դեռեւս համաձայնության չեն եկել հիմնական հարցերի շուրջ»:

Միեւնույն ժամանակ, ըստ Մերզլյակովի, խորհրդակցությունների ժամանակ կխոսվի «ինչ-որ առաջարկների, առանձին հարցերի որոշակի ձեւակերպումների մասին». - «Բնականաբար, կխոսվի նաեւ նախագահների առաջիկա հանդիպման մասին: Այդ հանդիպմանը կքննարկվեն առանձին հարցեր, փորձ կարվի դրանք պարզաբանել, լուծել»:

«Մենք դա իրոք գնահատում ենք որպես նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստում», - հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը՝ ավելացնելով, թե «հանդիպումից հետո հայտնի կդառնա Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների փետրվարին կայանալիք հերթական հանդիպման կոնկրետ վայրը եւ ժամկետը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG