Մատչելիության հղումներ

Մամեդյարով. «2006 թվականին կարող է սկսվել որոշումներ կայացնելու փուլը»


«2006 թվականին ղարաբաղյան հակամարտության կողմերը քննարկման փուլից կարող են անցնել կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ որոշումներ կայացնելու փուլին», - ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը «Նեզավիսիմայա գազետա» թերթում այսօր տպագրված հարցազրույցում:

«Այժմ մենք բանակցում ենք 8-֊10 բաղադրիչներից կազմված փաթեթի շուրջ՝ Ադրբեջանի գրավյալ տարածքներն ազատում, տարածքների ականազերծում, տեղահանվածների վերադարձ, տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնում եւ այլն: Իսկ Ղարաբաղի ոչ հայկական բնակչության վերադարձից եւ տարածաշրջանի բնակիչների անվտանգությունն ապահովելուց հետո հնարավոր կդառնա Ղարաբաղի կարգավիճակի հարցի բաց, ժողովրդավարական եւ օրինական լուծումը՝ միջազգային իրավունքի սկզբունքների եւ Ադրբեջանի գործող Սահմանադրության հիման վրա», - նշել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Այս շաբաթ Լոնդոնում տեղի է ունենալու Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որին կհաջորդեն նախագահների բանակցությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG