ՄԱԿ֊-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) զգուշացրել է, որ թռչնագրիպը կարող է արդեն դուրս եկած լինել Թուրքիայի սահմաններից եւ տարածված լինել հարեւան երկրներում, սակայն դրա հավաստումն առայժմ չկա: FAO-ն հորդորել է Հայաստանին, Իրանին, Իրաքին եւ Սիրիային խստացնել կանխարգելիչ միջոցները:
FAO-ի կենդանական արտադրանքի եւ առողջապահության վարչության ղեկավար Սեմյուել Ժուտզին խոստովանել է, որ «որեւէ պատճառ չկա չհավատալու, թե վիրուսը դեռ չի դուրս եկել արեւելյան Թուրքիայի սահմաններից»:
Նա շեշտել է, որ FAO-֊ն կոնկրետ տեղեկություններ չունի Թուրքիային սահմանակից պետություններում հիվանդության տարածման մասին, բայց կոչ է արել այդ երկրների իշխանություններին լրացուցիչ ջանքեր գործադրել հիվանդության հնարավոր դեպքերը կանխելու համար:
«Ռոյթերզ»-ի վկայությամբ, Իրանում եւ Սիրիայում արդեն սկսվել է ընտանի թռչունների զանգվածային ոչնչացումը: Հայաստանցի պաշտոնյաները շարունակում են պնդել, որ երկրում թռչնագրիպի դեպքեր չեն գրանցվել: