Մատչելիության հղումներ

Նովրուզ Մամեդով. «Խաղաղապահ ուժերը պետք է տեղակայվեն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանին»


Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, թե «հայ-ադրբեջանական հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայումը հնարավոր է միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության ձեռքբերումից հետո»:

Ադրբեջանակն AVT հեռուստաալիքի հարցարզույցում Մամեդովը նշել է, թե «խաղաղապահ ուժերը պետք է տեղակայվեն հիմնականում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանին»:

«Հակամարտության գոտի խաղաղապահների ժամանումը բանակցային գործընթացի վերջին հարցերից մեկն է: Մինչ այդ կողմերը պետք է հստակեցնեն կարգավորման հիմնական սկզբունքները, իսկ հետո, որպես հարցի տեխնիկական կողմ եւ դետալ, նման համաձայնագրի իրականացումը ապահովելու նպատակով, հնարավոր է նման ուժերի կիրառումը», - հայտարարել է Նովրուզ Մամեդովը:

«Միեւնույն ժամանակ, հնարավոր հակամարտությունները կանխելու նպատակով, չի բացառվում խաղաղապահ ուժերի տեղակայումը Լեռնային Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքների բնակության վայրերի միջեւ», - եզրափակել է Ադրբեջանի նախագահի աշխատակզմի արտաքին հարաբերությունների վարչության պետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG