Մատչելիության հղումներ

Ռուբեն Հայրապետյանը եւ «Փյունիկը» մեկնում են Մոսկվա


Մինչ Մոսկվա մեկնելը Հայաստանի չեմպիոնը երկու ստուգողական հանդիպում է անցկացրել Ադլերում: Նախ «Փյունիկը» 3:2 հաշվով հաղթել է տեղի «Օլիմպին», այնուհետեւ 3:1 հաշվով առավելության է հասել Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Սոչի-04» թիմի նկատմամբ:

Ֆեդերացիայի մամլո քարտուղար Արայիկ Մանուկյանի խոսքերով, երկու խաղում էլ «Փյունիկը» լավ տպավորություն է թողել:

ՖիՖԱ֊-ի նախագահ Զեպ Բլատերի հրավերով Մոսկվա է մեկնել նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նա առանձնազրույցներ կունենա ՖԻՖԱ֊-ի բարձրաստիճան այրերի՝ նախագահ Զեպ Բլատերի, գործադիր կոմիտեի անդամ Միշել Պլատինիի հետ, այնուհետեւ կմասնակցի «Համագործակցության չեմպիոնների գավաթի» շրջանակներում Մոսկվայում կայանալիք պաշտոնական եւ արարողակարգային հանդիպումներին:

«Համագործակցության չեմպիոնների գավաթի» 14֊-րդ խաղարկության հանդիսավոր բացումը տեղի կունենա հունվարի 14-ին:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG