Մատչելիության հղումներ

Փաշինյանը հերքում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը անդամագրվելու մասին լուրերը


«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հերքել է լուրը, թե թողնում է խմբագրի պաշտոնը, անդամագրվում է գործարար Գագիկ Ծառուկյանի ստեղծած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը եւ արդեն իսկ ընդգրկվել է կուսակցության՝ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների նախնական ցուցակում:

«Դա ֆանտաստիկայի ոլորտից է, այդպիսի բան լինել չի կարող: «Հայկական ժամանական» օրաթերթի խմբագրի պաշտոնը թողնել չեմ պատրաստվում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը անդամագրվել չեմ պատրասվում, որեւէ կուսակցության ցուցակում ընդգրկվել չեմ պատրաստվում», - «Ազատություն» ռադիոկայանին վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը եւ ավելացրեց. - «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիրն եմ, դա որոշակիորեն հասարակական գործունեություն է, հրապարակային: Վստահեցնում եմ, որ իմ պլաններում փոփոխությունների դեպքում բոլորին կտեղեկացնեմ մեր թերթով»:

1999 թվականին դեկտեմբերին «Հայկական ժամանակ»-ի խմբարություն տեղի ունեցած բռնության, ինչպես նաեւ 2004-ի տարեվերջին խմբագրությանը պատկանող «Նիվա» մակնիշի մեքենայի պայթյունի մեջ Փաշինյանը մեղադրել էր հենց Գագիկ Ծառուկյանին:

«Գագիկ Ծառուկյանի հետ մոտավորապես այնպիսի հարաբերություններ ունեմ, ինչպես Հայաստանի մնացած գործարարների, պատգամավորների, քաղաքական գործիչների հետ», - այսօր նշեց «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG