Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար, հաջորդ ընտրություններում նախագահության հավանական թեկնածու, կոշտ հայտարարություններով հայտնի պետական գործիչ Նիկոլյա Սարկոզին երեկ խոսել է Եվրոպական միության ընդարձակման մասին: Նրա խոսքերով, Ֆրանսիայում եւ Հոլանդիայում Եվրամիության Սահմանադրության հանրաքվեն ձախողվել է հենց այն պատճառով, որ բնակչությունը բավական լուրջ մտավախությամբ է ընկալում այդ ընդարձակումը:

«Ես ափսոսում եմ, որ Եվրոպայի լիդերները չկարողացան ճիշտ ըմբռնել այդ տրամադրությունները», - ասել է Սարկոզին:

Նրա խոսքերով, նոր անդամներ ընդունելու հարցում շտապել չարժե: Ռումինիայի եւ Բուլղարիայի պարագայում անդամակցության գործընթացն այլեւս սկսվել է, ուստի, ճիշտ չի լինի այն սառեցնել:

«Ստրատեգիական գործընկերության ծրագրերում ընդգրկված երկրներին հարկ է միանշանակ եւ հստակ ասել, որ մեր հարեւանները չեն դառնալու Եվրոպական միության անդամներ», - ասել է Սարկոզին:

Նա խոսել է նաեւ Թուրքիայի եւ Ուկրաինայի մասին. - «Մեր առջեւ կա երկու խնդիր, որոնք վաղ թե ուշ պետք է լուծենք՝ 70-միլիոնանոց Թուրքիան, որի բնակչությունը 2025-ին կհասնի 100 միլիոնի եւ 42-միլիոնանոց Ուկրաինան, որը կարելի է համեմատել Լեհաստանի կամ Իսպանիայի հետ»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG