Մատչելիության հղումներ

«Կոմերսանտ»՝ «Ռուսները պարզապես օգտագործեցին Հայաստանը»


Անդրադառնալով ռուսաստանյան գազի սակագների աճին՝ «Կոմերսանտ» մոսկովյան թերթի մեկնաբան Ալեքսանդր Կաբակովն այսօր գրում է. - «Ի տարբերություն Ուկրաինայի եւ Վրաստանի, Հայաստանը մշտապես եւ հետեւողականորեն ցուցադրել է իր անվերապահ ռուսամետ դիրքորոշումը: Հավատարիմ ընկերը, կարծես թե, կարող էր ակնկալել, որ իր օրինակելի վարկը կփոխհատուցվի էժան գազով: Եվ ինչ ստացվեց՝ հնազանդ Հայաստանից վերցնում են նույնքան, որքան կամակոր ու ամերիկամետ Վրաստանից»:

Հոդվածագիրը փաստում է. - «Հայաստանում ձեւավորվեց մի տրամադրությունը, որը կարելի է բնութագրել այսպես՝ իզուր էինք մեջք ծռում»:

«Հայաստանը պարզապես օգտագործեցին Ուկրաինայի հետ գազային պատերազմի պատճառները ավելի համոզիչ դարձնելու համար՝ ահա, տեսեք, մենք նույնիսկ մեր բարեկամներից ենք իսկական գինը պահանջում», - ենթադրություն է հնչեցնում Կաբակովը՝ կանխատեսելով. - «Սակայն մեր քաղաքագետները աչքաթող արեցին առնվազն մի հանգամանք՝ ուր որ է Հայաստան կհասնի իրանական խողովակաշարը: Եվ ի՞նչ՝ ունեինք հավատարիմ ռազմավարական դաշնակից, որի հավատարմությունը վերահսկվում էր «Գազպրոմ»-ի կողմից, իսկ հիմա Կովկասում կունենանք եւս մի նեղացած ու գրգռված սուբյեկտ, որը «Գազպրոմ»-ից անկախ կլինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG