Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի լրագրողները պահանջում են տեղեկատվություն հրապարակել Հուսեյնովի սպանության հետաքննության վերաբերյալ


Ադրբեջանի լրագրողները երկրի իշխանություններից պահանջում են հրապարակել զեկույց լրագրող Էլմար Հուսեյնովի սպանության կապակցությամբ հարուցված հետաքննության ընթացքի մասին:

Սպանված լրագրողի գործընկերները սպառնում են բողոքի ակցիա կազմակերպել Բաքվում: Իշխանությունները պատասխանել են, թե չեն արտոնում ցույցի անցկացումը:

Էլմար Հուսեյնովի հիմնադրամի ղեկավարներից Սահբազ Հուդոօղլուն ասել է, թե ադրբեջանցի լրագրողները ցանկանում են հանդիպել Վրաստանի գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլիի հետ:

Ադրբեջանցի պաշտոնյաները պնդում են, որ Հուսեյնովին սպանել են երկու վիրաբնակ ադրբեջանցիներ, ովքեր հանցագործությունը կատարելուց հետո լքել են Ադրբեջանի տարածքը:

Էլմար Հուսեյնովը «Մոնիտոր» ընդդիմադիր էլեկտրոնային պարբերականի խմբագիրն էր: Նա սպանվել էր 2004 թվականի մարտին: Հուսեյնովի ազգականները սպանության մեջ մեղադրում են Ադրբեջանի իշխանություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG