Մատչելիության հղումներ

Թբիլիսիի քաղաքային դատարանը չորեքշաբթի երեկոյան ցմահ բանտարկության է դատապարտել ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի եւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու դեմ 2005 թվականի մայիսի 10-ին մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվող Վլադիմիր Հարությունյանին:

«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, դատարանը Վրաստանի 27-ամյա քաղաքացի Վլադիմիր Հարությունյանին մեղավոր է ճանաչել Վրաստանի եւ այլ պետության ղեկավարի դեմ ահաբեկչական գործողության փորձ կատարելու, Վրաստանի իրավապահ մարմինների աշխատակցի դիտավորյալ սպանության, ինչպես նաեւ զենք, պայթուցիկ եւ թունավոր նյութեր հափշտակելու եւ պահելու, կեղծ փաստաթղթեր պատրաստելու եւ օգտագործելու մեջ:

Հարությունյանի դատապաշտպան Լիզի Ջափարիձեն լրագրողներին հայտնել է, թե բողոքարկելու է վճիռը Վրաստանի Գերագույն դատարանում:

2005 թվականի մայիսի 10-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշի ելույթի ժամանակ «ՌԳԴ» տիպի նռնակ նետելու մեջ կասկածվող Հարությունյանը ձերբակալվել էր հուլիսի 21-ին Թբիլիսիի արվարձաններից մեկում: Ձերբակալության ընթացքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ զոհվել էր Վրաստանի իրավապահ մարմինների մեկ աշխատակից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG