Մատչելիության հղումներ

Հայերը պահանջներ են ներկայացնում «Դոյչե բանկ»-ին եւ «Դրեզդներ բանկ»-ին


Ուրբաթ օրը Լոս Անջելեսում հայազգի փաստաբանները հայց են հարուցելու «Դոյչե բանկ» եւ «Դրեզդներ բանկ» գերմանական դրամատների դեմ՝ պահանջելով վերադարձնել Ցեղասպանության զոհ դարձած հայերին պատկանող գումարները:

Ըստ «Ասպարեզ»-ի, հայցում նշվելու է, որ գերմանական բանկերը մշտապես հրաժարվել են վերադարձնել այն գումարները, որոնք հայերը ի պահ են տվել այդ դրամատներին 1915 թվականի Ցեղասպանությունից առաջ:

Փաստաբաններ Մարկ Գերագոսը, Բրայան Կաբատեկը եւ Վարդգես Եղիայանը, որոնց ջանքերով «Նյու Յորք լայֆ» եւ «Աքսա» ապահովագրական ընկերությունները վերջին տարիներին ավելի քան 37 միլիոն դոլար են վերադարձրել Ցեղասպանության զոհերի ժառանգներին, պահանջելու են նաեւ, որ գերմանական բանկերը փոխհատուցեն հայերին պատկանող գումարները, որ Թուրքիայի կառավարությունը բռնագրավել էր Ցեղասպանության ժամանակ:

Հայցի հեղինակները կոչ են արել ամերիկահայերին ուրբաթ օրը բողոքի ցույց կազմակերպել «Դոյչե բանկ»-ի Լոս Անջելեսի գրասենյակի առջեւ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG