Մատչելիության հղումներ

logo-print
Թբիլիսիի քաղաքային դատարանում այսօր կհրապարակվի ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի եւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու դեմ 2005 թվականի մայիսի 10-ին մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվող Վլադիմիր Հարությունյանի գործով դատավճիռը:

«Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ, դատական նախորդ նիստում Հարությունյանի դատապաշտպան Լիզի Ջափարիձեն պահանջել էր ազատ արձակել պաշտպանյալին: Ամփոփիչ խոսքում Ջափարիձեն հայտարարել էր, որ դատախազությանը չի հաջողվել ապացուցել Հարությունյանի մասնակցությունը մայիսի 10-ին ԱՄՆ-ի եւ Վրաստանի նախագահների դեմ մահափորձին եւ Վրաստան ոստիկանության աշխատակցի սպանությանը:

Վլադիմիր Հարությունյանը ընդունել է միայն Նանա Գագուայից անձնագիր գողանալու մեղադրանքը:Գողացված անձնագիրը նա օգտագործել է բջջային հեռախոս գնելու համար:

Հարությունյանը հերքել է ներկայացված մյուս մեղադրանքները եւ ներկայումս օգտվում է լռելու իրավունքից՝ խոստանալով դատարանում խոսել միայն Human Rights Watch եւ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների ներկայությամբ:

Վրաստանի քաղաքացի, 27-ամյա Վլադիմիր Հարությունյանին ներկայացված են հետեւյալ մեղադրանքները. ահաբեկչական գործողության փորձ Վրաստանի եւ այլ պետության ղեկավարի դեմ, Վրաստանի իրավապահ մարմինների աշխատակցի դիտավորյալ սպանություն, ինչպես նաեւ՝ զենք, պայթուցիկ եւ թունավոր նյութեր հափշտակելու եւ պահելու, կեղծ փաստաթղթեր պատրաստելու եւ օգտագործելու մեղադրանք:

Այս հանցագործությունների համար Վրաստանի պետական մեղադրող Անզոր Խվադագիանին պահանջել էր Հարությունյանին դատապարտել ցմահ բանտարկության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG