Մատչելիության հղումներ

Երեւանում բուհական խուրհուրդները ձեւավորվում են


Երեւանի Բժշկական համալսարանի ռեկտորը արդեն նույն բուհի խորհրդի նախագահն է: Բժշկական համալսարանի գիտական խորհրոիրդը երկուշաբթի կայացած առաջին նիստում խորհրդի նախագահ է ընտրել համալսարանի ռեկտոր Վիլեն Հակոբյանին: Պարոն Հակոբյանը նշում է, որ վիրավորված չէ իրեն պաշտոնանկ անելու փաստից:

«Կոլեկտիվի մի շարք անդամներ չեն հավատում, որ ես շատ հանգիստ, փիլիսոփայորեն եմ ընդունում պաշտոնանկությունս: Պատկերացնում եք՝ ի՞նչ է նշանակում 19-ը տարի ռեկտոր լինել, էլ ինչքա՞ն պիտի լինեմ: Բոլորովին վիրավորված չեմ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վիլեն Հակոբյանը:

Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին օրենքի համաձայն, ռեկտորի փոփոխություն կարող է տեղի ունենալ 2 դեպքում միայն՝ երբ նրա 65 տարին լրացել է, կամ էլ ինքը ռեկտորն է նման դիմում ներկայացնում: Վիլեն Հակոբյանի դեպքում այս երկու տարբերակներն էլ աշխատեցին. նա արդեն 67 տարեկան է, եւ երեկ՝ Բժշկական համալսարանի գիտական խորհրդի նախագահ ընտրվելով, նաեւ կրթության ու գիտության նախարարին է ներկայացրել հրաժարականի դիմում: Դիմումն արդեն ընդունվել է, եւ նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին, որ ռեկտորի պաշտոնակատար է նշանակվելու համալսարանի պրոռետոր Վլադիմիր Շեկոյանը:

Նոր ռեկտորի ընտրությություն կազմակերպելու համար մրցույթի հայտարարություն է անհրաժեշտ տալ, եւ դրանից 30 օր հետո հայտ նեկայացրած թեկնածուներից գիտական խորհուրդը կընտրի նոր ռեկտոր: Սակայն արդեն այսօր շրջանառության մեջ երկու հիմնական թեկնածուների անուններ են պտտվում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանի մասին, ով նաեւ պաշտպանության նախախարար Սերժ Սարգսյանի խնամին է, եւ նորմալ անատոմիայի ամբիոնի վարիչ Գոհար Քալյանի մասին, ով Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի կինն է:

Եկրուշաբթի եւս 2 բուհերի նորընտիր խորհուրդները իրենց 65 տարին լրացրած ռեկտորներին կրկին չեն նեղացրել ու ընտրվել խորհուրդի ղեկավար: Սոս Սարգսյանը՝ Կինոյի եվ թատրոնի ինստիտուտում, Արեստ Բեգլարյանը՝ Ճարտարապետաշինարարական համալսարանում: Ագրարային համալսարանում խորհրդի նախագահ է ընտրվել քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, իսկ Երեւանի մանկավարժական համալսարանում՝ Հայաստանի կառավարության աշխատակազմի սացիալական հարցերի վարչության պետը: ԵՊՀ-ում դեռ բուհական խորհրդի կազմը ձեւավորված չէ, ուստի մայր բուհում դեռ ընտրություն չեն կատարել:

Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG