Մատչելիության հղումներ

Ժակ Շիրակ. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մոտալուտ է»


«Ֆրանսիան Հայաստանի բարեկամն է ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանի բարեկամն է: Եվ մենք համոզված ենք, որ ներկայումս Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարելի է միանգամայն մոտալուտ համարել», - կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը:

Ելույթ ունենալով ֆրանսիացի դիվանագետների առջեւ նոր տարվա մեկնարկի կապակցությամբ, Ժակ Շիրակը հավաստիացրել է, որ իր երկիրը ամեն ինչ կանի, որպեսզի 2006 թվականը Կովկասում խաղաղության տարի դառնա:

«Աշխատելով մեր գործընկերների հետ կողք կողքի, մենք բոլոր հնարավոր ջանքերը կգործադրենք, որպեսզի 2006 թվականը տարածաշրջանում խաղաղության տարի դառնա», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի ասել է Ժակ Շիրակը:

Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG