Մատչելիության հղումներ

Հունվարի 17-֊18-֊ին Լոնդոնում կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները: Այսօր կայացած մամլո ասուլիսում Վարդան Օսկանյանը հայտնեց նաեւ, որ փետրվարին հանդիպելու են երկու երկրների նախագահները, սակայն հանդիպման վայրը եւ ժամկետը առայժմ ճշտված չեն. - «Դրանից հետո կհստակեցվի, թե ինչպիսի զարգացումներ են լինելու Ղարաբաղի հարցում 2006 թվականին», - ասաց Հայաստանի արտգործնախարարը:

Նա հայտնեց նաեւ, որ տարածաշրջանային այցի շրջանակներում հունվարի 24֊ին Երեւան է ժամանելու ԵԱՀԿ֊-ի նոր նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարել դը Գուխտը:

Ըստ նախարարի, 2006 թվականին շարունակվելու են նաեւ ռուսաստանյան գազի սակագնի շուրջ բանակցությունները. - «Կարծում են, որ Հայաստանի նախագահի հունվարյան այցելությունը [Մոսկվա] լրացուցիչ գործոն կլինի այդ հարցի հանգուցալուծման համար», - նշեց Վարդան Օսկանյանը:

Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին, նախարարը վստահություն հայտնեց, որ դրանք «նորմալ» կլինեն:

«Այն մեխանիզմը, որի վրա կառուցված էր վերահսկողությունը սահմանադրական հանրաքվեի ժամանակ, չաշխատեց, որովհետեւ ընդդմիությունը բոյկոտեց եւ հետ կանչեց իր անդամներին ընտրական հանձնաժողովներից: 2007֊ի ընտրությունները բազմակուսակցական են լինելու, բոլորը պայքարելու են յուրաքանչյուր ձայնի համար եւ այնպես են վերահսկելու միմյանց, որ պարզապես հնարավոր չեն լինելու այնպիսի խախտումներ, ինչպիսիք, ըստ զեկույցների, արձանագրվել են հանրաքվեի ժամանակ», - կարծիք հայտնեց Վարդան Օսկանյանը:

Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG