Մատչելիության հղումներ

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մայքլ Մաննը երկուշաբթի հայտարարել է, որ թռչնագրիպի տարածումը կանխելու նպատակով Եվրահանձնաժողովը այսօրվանից արգելել է թռչնի փետուրների ներկրումը Թուրքիային սահմանակից վեց երկրներից: Մաննի մատնանշած պետությունների թվում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Իրանը, Իրաքը եւ Սիրիան:

Հարավային Կովկասում եւս լուրջ քայլեր են ձեռնարկում՝ Թուրքիայից թռչնագրիպի տարածումը բացառելու նպատակով: Հայաստանում եւ Վրաստանում ստեղծվել են հատուկ շտաբեր, Հայաստանը շուրջ 110 հազար դոլարի պատվաստանյութ է գնում Ռուսաստանից: Ադրբեջանն, իր հերթին, խստացրել է ստուգումը Թուրքիայի հետ ունեցած միակ անցակետում՝ Սադարակում, սահմանապահների թիվն այստեղ կրկնապատկվել է:

Իսկ բուն Թուրքիայում երկուշաբթի երեկոյան վարչապետ Ռեջեփ Էրդողանը դիմել է գյուղական շրջաների բնակիչներին՝ կոչ անելով բոլոր հիվանդ թռչունները անխտիր կերպով հանձնել իշխանություններին: Բացի այդ, Էրդողանը հորդորել է թուրքական լրատվամիջոցներին՝ թռչնագրիպի մասին հոռետեսական ռեպորտաժներով խուճապ չառաջացնել երկրի ներսում:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG